17 ապրիլի 2003 - 19:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ երեկոյան մերժել է նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հայցը երկրում տեղի ուենցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին: Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցել է որոշումը, որի համաձայն հայցվոր կողմի ներկայացրած փաստերը «բավարար հիմքեր չեն տալիս ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար»: Միեւնույն ժամանակ ՍԴ առաջարկել է մի շարք փոփոխություններ մտցնել ՀՀ Ընտրական Օրենսգրքի մեջ, ինչպես նաեւ մի տարվա ընթացքում հանրաքվե անցկացնել Հայաստանի գործող նախագահին վստահություն արտահայտելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ հայցի քննումը սկսվել էր ապրիլի 3-ին: