Հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,520,579 ԱՄՆ դոլար 386.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,932,567 ԱՄՆ դոլար 388.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,325,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 387.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 387.30դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 35.6 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: