27 հունվարի 2012 - 16:54 AMT
«Սփյուռ»-ի 0 9000 9999 տեղեկատուն հասանելի է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին

«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի 0 9000 9999 հեռախոսային տեղեկատուն այսուհետ հասանելի է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

0 9000 9999 տեղեկատուն, ի տարբերություն «Սփյուռի» մյուս 519999 տեղեկատուի՝ երբեք զբաղված չէ, ապահովում է արագ միացում մասնագետին (արտահերթ սպասարկում), տրամադրում է առավել ամբողջական տեղեկություններ։

Տեղեկատուն տրամադրում է տեղեկություններ առանց որևէ սահմանափակման, տրամադրում է բազմաբնույթ տեղեկություններ,այսինքն բացի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններից տրամադրում է նաև տեղեկություններ միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին, տեղեկություններ արժույթների փոխարժեքների մասին, տեղեկություններ Հայաստանի փոստային դասիչների մասին։

Տեղեկատուն աշխատում է շուրջօրյա նաև կիրակի և տոն օրերին։ 0 9000 9999 հեռախոսային ծառայության մեկ վայրկյանն արժե 1.5 դրամ: Այն հասանելի է նաև ԱրմենՏելի և Օրանժի բաժանորդներին։