Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, Հայաստանի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի երկու երկրների հավաքականները կհանդիպեն օգոստոսի 15-ին: Հանդիպումը կկայանա Երևանում:
Իսկ փետրվարին Հայաստանի ազգային ընտրանին Կիպրոսում երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Փետրվարի 28-ին կմրցի Սերբիայի հավաքականի դեմ, իսկ 29-ին` Կանադայի: