
Գրական կերպար՝ մեծ խուզարկու Շեռլոկ Հոլմսի ծննդյան օրը շաբաթ օրը հանդիսավորությամբ կնշեն Ռիգայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով լատվիական մամուլին:
Միջոցառման նախաձեռնողները, որոնց սատարեց Ռիգայի դուման, համարեցին, որ հենց Լատվիայի մայրաքաղաքը պետք է դառնա, այն վայրը, որտեղ կնշվի այդ օրը, քանի որ հենց այնտեղ է նկարահանվել Իգոր Մասլեննիկովի հայտնի «Շեռլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» ֆիլմը:
Արթուր Կոնան Դոյլը իր հերոսի ծծնդյան ճշգրիտ ամսաթիվը չի նշել, սակայն, ենթադրաբար դա եղել է հունվարին: Ուստի, 2012թ. հունվարի 28-ին Ռիգան առաջին անգամ կնշի Շեռլոկ Հոլմսի ծննդյան 158-ամյակը: