
Կահիրեի Թահրիր հրապարակում հունվարյան ժողովրդական ապստամբության միամյակի տոնման ժամանակ մի քանի բռնաբարություն է տեղի ունեցել: «Հեղափոխականների» զոհը հիմնականում օտարերկրյա կանայք են դարձել:
Ականատեսների խոսքով` ցուցարարներն ամբոխի մեջ ընտրում էին զոհին, հարձակվում կնոջ վրա տաս հոգով, պատռում հագուստն ու բռնաբարում: Նրանց, ովքեր փորձում էին դադարեցնել բռնաբարությունը, ծեծի էին ենթարկում: ԱՄՆ մի քաղաքացու հաջողվել է դուրս պրծնել, նրան հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենով: Օրվա ընթացքում բռնաբարությունների քանակն աճել է: Ներկա պահին հաղորդվում է տաս բռնաբարությունների մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ են եղել:
Կանանց հանդեպ հրապարակային բռնության խնդիրը նոր չէ Եգիպտոսի համար: 2006 թվականի աշնանը կատաղած տղամարդկանց ամբոխը հարձակվել էր Կահիրեի կենտրոնում կինոթատրոնից դուրս եկող կանանց վրա և սկսել պատառոտել իրենց տեսադաշտում հայտնվող գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների հագուստը: Նման դեպքեր տեղ են գտել Թահրիրում նաև անցյալ տարվա իրադարձությունների ժամանակ, բռնության մասին հայտնել էին միանգամից մի քանի կանայք, որոնք այդ ժամանակ երկրում աշխատում էին որպես արտասահմանյան թղթակից: