27 հունվարի 2012 - 19:39 AMT
Իտալիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հյուսիսում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Вести.ру-ն: Ուժեղ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Միլանից Գենույա ձգվող ընդարձակ տարածքում:

Գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, էպիկենտրոնը գտնվում է Պարմա քաղաքի շրջակայքում, իսկ երկրաշարժի մագնիտուդը կազմում է 5,1: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները ստուգում են, թե արդյոք կան զոհեր և ավերածություններ:

Սա վերջին շրջանում սեյսմիկ ակտիվության արդեն երկրորդ դեպքն է. երկու օր առաջ նույն շրջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: