Թուրքիայի ու Վրաստանի կառավարությունները մի քանի օր առաջ պայմանավորվել են Բաթումում մզկիթ կառուցելու վերաբերյալ, գրում է «Վերսիա» թերթը:
Ինչպես հայտարարել է «Ծառայիր Վրաստանին» շարժման առաջնորդ Մուրման Դումբաձեն, տեղի հասարակությունը, ոչ մի վրացի չի համաձայնվի, որ մահմեդական մզկիթ կառուցվի:
«Մենք դեմ չենք, որ վերականգնվի Աջարիայում կամ Վրաստանի այլ հատվածում գտնվող որևէ մեջիթ, սակայն կտրականապես դեմ ենք նոր մզկիթի կառուցմանը: Մենք՝ Բաթումի բնակիչներս, խոստանում ենք, որ եթե մզկիթը կառուցվի, մենք կքանդենք այն բուլդոզերներով»,-ասել է Դումբաձեն: