Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը հունվարի 30-ին կժամանի Հայաստան: Ինչպես հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
Ֆիլիպ Լեֆրոը նշանակվեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ օգոստոսի վերջում: Ավելի ուշ հայտարարվեց, որ նա կընդլայնի իր մանդատը: Մանդատը ներառում է աջակցությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և համաձայնությունների իմպելեմենտացիան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ՄԽ հետ սերտ համագործակցությամբ, հայտնում է «Վզգլյադ» թերթը:
Մանդատով նախատեսվում է նաև շփումների հաստատում կառավարությունների, խորհրդարանների քաղաքական առանցքային սուբյեկտների, դատական իշխանության ու քաղաքացիական հասարակության հետ, երկրների հորդորումը համագործակցության, պայքարը ահաբեկչության, թրաֆիկինգի ու կազմակերպված հանցավորության դեմ: Լեֆորը 2004-2007թթ. եղել է Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում և 2007-2010թթ. ՌԴ-ում դեսպանատան փոխղեկավարը: