30 հունվարի 2012 - 14:16 AMT
Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ն չի կարծում, թե նախընտրական քարոզարշավը սկսելու ժամանակն է

ՀՀԿ-ն չի շտապում, քանի որ նա է իրադրության տերը և շարունակում է իրացնել իր քաղաքական իշխանությունը և չի կարծում, թե նախընտրական քարոզարշավը սկսելու ժամանակն է»: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀԿ անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նա հավելել է, որ «ՀՀԿ-ն, որպես զանգվածային կուսակցություն, որպես գաղափարական կուսակցություն, որպես երկարաժամկետ պարտավորություններ ունեցող կուսակցություն, իր ծրագրերում խուսափել է պոպուլիստական հայտարարություններից ու առավելագույնս իրատեսական է իր ծրագրերում՝ ելնելով ներքին ու արտաքին ռեսուրսներից»:

Զաքարյանը նաև հերքել է լուրերն այն մասին, թե այժմ տարեբեր գերատեսչությունների աշխատակիցների ստիպում են անդամագրվել ՀՀԿ-ին: «Մեր շարքերի համալրումը կատարվում է ըստ օրենքի»,-ասել է նա: