30 հունվարի 2012 - 15:44 AMT
Mozilla Firefox 10-ը հունվարի 31-ին հասանելի կլինի ներբեռնման համար

Վաղը՝ հունվարի 31-ին հասանելի կլինի ներբեռնման համար Mozilla ընկերության Firefox բրաուզերի 10-րդ թարմացումը։ Այս մասին հայտնում է Computerworld-ը։

Նոր թարմացումն իր մեջ ներառում է սկզբնական ծրագրած լուռ թարմացման մեխանիզմը, այսինքն բրաուզերն ավտոմատ կերպով անջատում է անհամատեղելի հավելումները (add-ons) և նշում մնացյալ բոլոր հավելումները որպես համատեղելի;

Բոլոր այն հավելումները, որոնք աշխատում էին Firefox 4-ի հետ այսուհետ համատեղելի կլինեն Firefox 10-ում, նշում է ընկերությունը։

Բողոքները կապված անհամատեղելի հավելումների հետ ծագել էին այն ժամանակ, երբ Mozilla-ն անցավ նոր թարմացումների օպերատիվ մեկնարկին՝ ամեն 6 շաբաթը մեկ։ Հավելումների նախագծողները չէին հասցնում թարմացնել դրանց կոդերը՝ նոր թարմացումներին համատեղելի դարձնելու համար ։

Firefox 10-ը նախագծողներին ազատում է հավելյալ աշխատանքից և այդ գործընթացը տեղի է ունենում ավտոմատ կերպով։ Mozilla-ի ընթացքի պլաններն են վերջացնել լուռ-ավտոմատ թարմացումը բրաուզերի Firefox 13-ով, որի գործարկումը նախատեսված է հունիսի 5-ին։

Հիշենք, որ Mozilla Firefox բրաուզերը հասանելի է նաև հայերեն լեզվով։ Բրաուզերի 9-րդ տարբերակը հայերենով կարելի է բեռնել ընկերության պաշտոնական կայքից։