20 հոկտեմբերի 2003 - 19:21 AMT
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Հոկտեմբերի 21-ին կարճատեւ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դե Հուպ Շեֆերը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախատեսվում են դիվանագետի հանդիպումները Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Յա. դե Հուպ Շեֆերը կհանդիպի նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի հետ: Նշենք, որ ԵԱՀԿ նախագահի այցը տարածաշրջանային բնույթ է կրում. Երեւանից նա կմեկնի Վրաստան, այնուհետեւ` Ադրբեջան: