Հունվարի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,5 մլն ԱՄՆ դոլար առք և վաճառք` 387.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.25 դրամ:
Հունվարի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 386.77 դրամ` հունվարի 27-ի համեմատ ավելանալով 0.14 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 507.91 դրամ` ավելանալով 0.50 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 կետով` կազմելով 12.72 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: