18 հոկտեմբերի 2003 - 21:07 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեջը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, զրույցի ընթացքում «ափսոսանք» է հայտնվել նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բռնության փաստերի առնչությամբ: Ընդգծվել է «իրադրության նորմալացման եւ կայունության հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելիս իրավական նորմերի պահպանման» կարեւորությունը: