30 հունվարի 2012 - 17:18 AMT
Պան Գի Մունը կոչ է անում Սիրիայի իշխանություներին «դադարեցնել բռնությունները»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «անհապաղ դադարեցնել բռնությունները», հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

«Այս պահին Սիրիայի ղեկավարությունը պետք է վճռական գործողությունների դիմի՝ կասեցնելու համար բռնությունը»,-ասել է Պան Գի Մունը

Իր հայտարարությունը նա արել է Աֆրիկյան միության երկրների գագաթաժողովում, որն անցնում է Եթովպիայի մայրաքաղաքում հունվարի 29-30-ը:

Արդեն 10 ամիս է Սիրիայում չեն դադրում հակակառավարական բողոքները: Ըստ ՄԱԿ-ի, զոհերի թիվը հասնում է 5 հազարի: