30 հունվարի 2012 - 17:31 AMT
Սիրիայի իշխանությունները համաձայն են բանակցել ընդդիմության հետ, բայց միայն Մոսկվայում

Սիրիական իշխանությունները պատասխանել են ռուսական կողմի առաջարկին Մոսկվայում ընդդիմության հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու մասին, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում: Այդ առիթով տարածված հայտարարությունում ռուս դիվանագետները հույս են հայտնել, որ ընդդիմադիրները նույնպես կհամաձայնվեն ժամանել Մոսկվա Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ «առանց նախապայմանների ոչ ֆորմալ շփումներ» անցկացնելու համար: