18 հոկտեմբերի 2003 - 20:32 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան նախատեսվում է նոյեմբերի 10-ին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել Հայաստանի ԱԳՆ-ի իրազեկ աղբյուրից: Ավելի վաղ հաղորդվել էր Մինսկի խմբի համանախագահներ` Ռուդոլֆ Փերինայի (ԱՄՆ), Անրի Ժակոլենի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելելու մտադրության մասին: Ակնկալվում է, որ այցի ընթացքում նրանք կողմերին կներկայացնեն հակամարտության կարգավորման նոր առաջարկները: