31 հունվարի 2012 - 11:30 AMT
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդիտարկի Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդիտարի Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը: ԱՊԼ կողմից նախապատրաստված փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Անվտանգության 15 անդամ-պետություններից 10 կքվեարկեն հօգուտ օրինագծի, հայտնում է «Վեստին»:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը պնդում է, որ փաստաթուղթը խաղաղ բնույթ է կրում, պատժամիջոցներ չի ներառում:

Ռուսաստանի և Չինաստանի մոտ, որոնք ունեն վետոյի իրավունք, փաստաթուղթը հարցեր է առաջացնում: Ռուսաստանի ԱԳՆ կարծում են, որ տեքստում կան զենքի մատակարաման դադարեցման մասին արտահայտություններ: Մոսկվան դեմ է հանդես գալիս միակողմանի միջոցներին և մտադիր է սիրիացի ընդդիմադիրներին բանակցությունների հրավիրել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: