31 հունվարի 2012 - 11:38 AMT
Ստամբուլում մահացել է «Միսս աշխարհի» առաջին տիտղոսակիրը

Ստամբուլում մահացել է Քերիման Խալիս Էջե Թամերը համաշխարհային «Միսս աշխարհ» մրցույթի առաջին տիտղոսակիրը: Մրցույթը կայացել է 1932թ հուլիսի 31-ին Բելգիայում:

Մրցույթին մասնակցել են աղջիկներ 28 երկրներից: Այն նախկինում կոչվել է «Գեղեցկության թագուհի»:

1934թ Աթաթուրքը Թամերին շնորհել է Էջե ազգանունը` մրցույթում հաղթանակի հանելու համար:

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը իր վիշտն է արտահայտել Քերիման Խալիսի մահվան կապակցությամբ: «Մենք միշտ հարգանքով կհիշենք Քերիման Խալիս Էջե Թամերին, ով հաջողությամբ ներկայացրել է մեր երկիրն արտասահմանում և մեծն Աթաթուրքի կողմից արժանացել Էջե ազգանվանը»,-ընդգծել է նա: