31 հունվարի 2012 - 13:19 AMT
Տրայան Հրիսթեա. ԵՄ-ն միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման հարցում

Եվրամիությունը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման հարցում: Այդ մասին հայտարարել է Երևանում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիսթեան ԵՄ-Հայաստան համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Հրիսթեան հույս է հայտնել, որ գործողությունների պլանը «շարունակում է ուղորդել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին, քանի դեռ Ասոցացման մասին պայմանագիրը վերջնականապես համաձայնեցված չէ»: «Գործողությունների նոր ծրագիրը նոր քայլ կհանդիսանա եվրաինտեգրման ճանապարհին»,-ասել է նա:

Հրիսթեան անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նշելով, որ արդար ու ազատ ընտրությունների անցկացումը ԵՄ հետ Հայաստանի կապերի ամրապնդման նախապայամանն է: