ԱՄՆ ու Վրաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Միխայիլ Սահակաշվիլին Իրանի հարցը չեն քննարկել հունվարի 30-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը, հայտարարել է ճեպազրույցում Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել էր, թե Վրաստանի նախագահը կտրամադրի Վրաստանի տարածքը Վաշինգտոնին Իրանի դեմ, ռազմական գործողությունների համար:
Վրաստանի նախագահի մամլո խոսնակը ասել է, որ «Իրանի մասին հարց ընդհանրապես չի եղել օրակարգում, համապատասխանաբար չի եղել նաև քննարկում»: