
Սիրիայում գործող ընդդիմությունը համաձայնվել է բանակցել իշխանությունների հետ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին է հայտարարել ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը:
«Մենք պատրաստ ենք երկխոսության ընդդիմության հետ, որը համաձայնվել է երկխոսության իշխանությունների հետ»,-ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպանը: Ըստ նրա, Սիրիայի իշխանությունները երկրում այժմ գործող զինված խմբավորումներին չեն համարում իսկական ընդդիմություն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Դա ընդդիմություն չէ, դա զինված խմբավորում է, որը օտար պատվեր է կատարում է»,-հավելել է Հադադը:
Արդեն 10 ամիս է Սիրիայում չեն դադարում հակակառավարական ցույցերը, բախումների ադյունքում արդեն 5 հազար մարդ է զոհվել: