31 հունվարի 2012 - 17:39 AMT
ԱՊՀ դիտորդների առաքելությունը ՌԴ նախագահի ընտրություններում կգործի փետրվարից

ԱՊՀ դիտորդների առաքելությունը ՌԴ նախագահի ընտրություններում կգործի փետրվարից, հայտնել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը Մինսկում:

«ՌԴ ԿԸՀ հետ պայմանավորվածությամբ ԱՊՀ դիտորդների առաքելության կենտրոնակայանը աշխատանքը կսկսի փետրվարի առաջին տասնամյակում»,-ասել է Լեբեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա հստակեցրել է, որ ԱՊՀ դիտորդների առաքելությունը կգլխավորի Ղազախստանի լիազոր ներկայացուցիչը ԱՊՀ Տնտեսական խորհրդի տնտեսական հանձնաժողովում՝ Նաուրիզ Այդարովը:

ՌԴ նախագահի ընտրոյթյունները տեղի կունենան մարտի 4-ին