1 փետրվարի 2012 - 10:52 AMT
Moscow Open 4-րդ տուր. Ավետիք Գրիգորյանը հաղթել է Անդրեյ Ստուկուպինին

Մոսկվայում Moscow Open շախմատային փառատոնում տեղի է ունեցել 4-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով խաղացել է Անդրեյ Ստուկուպինի դեմ և հաղթանակ տարել: Գրիգորյանն ունի 2.5 միավոր:

Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը կհանդիպի Մաքսիմ Մատլակովին, ով ևս ունի 2.5 միավոր:

Ռուսաստանի գավաթին հանդես են գալիս նաև Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը, կանանցից` Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան, Կարինա Համբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6: Փառատոնի ընթացքում կանցկացվեն մարզիչների, կազմակերպիչների և մրցավարների որակավորման դասընթացներ` ՖԻԴԵ-ի և ռուսական շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո: