1 փետրվարի 2012 - 12:58 AMT
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ երաժշտությունը գլխուղեղը պաշտպանում է ծերացումից

Ձայնի փոխանցման և մշակման համար պատասխանող նեյրոնները տարեց երաժիշտների մոտ աշխատում են նույն արագությամբ և ճշտությամբ, ինչ սովորական երիտասարդների նյարդային բջիջները, ովքեր չեն զբաղվում երաժշտությամբ: Տարիքի հետ գլխուղեղը պատասխանում է արտաքին ազդակիների. ծեր մարդիկ վատ են տարբերում առանձին ձայները փողոցային աղմուկի մեջ և իսկույն չեն պատասխանում, երբ նրանց են դիմում: Համարվում է, որ նման ուշացումը գլխուղեղի ծերացան հետևանք է:

Սակայն ԱՄՆ Հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականներն անսպասելի միջոց են գտել, որն ընդունակ է կանխել ուղեղի ծերացումը: Դա երաժշտությամբ զբաղվելն է, հաղորդում է «Կոմպյուլենտան»:

Տարեց երաժիշտները փորձի ժամանակ ոչ միայն ցույց են տվել լավագույն արդյունքներն իրենց հասակակիցների հետ համեմատած: Նրանց նեյրոնները պահպանել են արձագանքի պատանեկան արագությունը, նրանք ձայնին պատասխանել են նույն արագությամբ և ճշտությամբ, ինչ և սովորական երիտասարդների նյարդային բջիջները: