Փետրվարի 1-ին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Կարլ Բարդակյանը:
Բարդակյանի նշանակումը պայմանավորված է նրանով, որ Համահայկական 5-րդ խաղերի ընթացքում նրա գլխավորած Լոս-Անջելոսի թիմը լավ հանդես եկավ և դարձավ ոսկե մեդալակիր, ինչպես նաև ԱՄՆ-ում ձեռքբերված մարզչական հարուստ փորձով:
“Բարդակյանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի բասկետբոլի զարգացման գործընթացին, օժտված է հայրենասիրությամբ և ունի մեծ ներուժ: ՀԲՖ խորհուրդը հույսով է, որ նա կկարողանա իր կողքին համախմբել հայ ազգի լավագույն բասկետբոլիստներին և կապահովի դրական արդույնք առաջիկա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում”,- PanARMENIAN.Net հայտնեցին բասկետբոլի ֆեդերացիայից:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում կայանալու է այս տարվա հուլիսին: