2 փետրվարի 2012 - 11:13 AMT
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա ալյուր են լցրել

Սոցիալիստներից առաջադրված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի վրա ընտրողները Փարիզում ալյուր են ցանել, հայտնում է Lenta.ru-ն:

Օլանդին, որը ելույթ էր ունենում բեմի վրա, կողքից մի կին է մոտեցել ու սկսել է բռերով ալյուր ցանել վրան, որը նա բերել էր տնտեսական պայուսակում: Պահակախումբը հեռացրել է կնոջը դահլիճից:

Իր արարքը կինը, որը Լիլի 45-ամյա բնակիչ է, բացատրել է նրանով, որ մնացել է առանց գոյության միջոցների անկատար բնակօրենսդրության պատճառով:

Ֆրանսուա Օլանդը, իր հերթին, սկզբում հայտարարել է, որ պատահարի պահին «գրեթե ոչինչ չի տեսել», իսկ հետո գրել է իր բլոգում, որ կան «անհամաձայնությունը ցուցադրելու այլ միջոցներ»՝ հավելելով, որ նա «միշտ բաց է երկխոսության համար»: