2 փետրվարի 2012 - 12:34 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կշարունկեն ստանալ ամսական 10Գբ և 20Գբ գերարագ ինտերնետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ 2012 փետրվարից մայիս ամիսներին «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միևնույն գումարի դիմաց կշարունակեն ներբեռնման համար ստանալ ամսական 10Գբ գերարագ ինտերնետ նախկին 5-ի փոխարեն:

Նույն կերպ, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10Գբ-ի փոխարեն կստանան ամսական 20Գբ գերարագ ինտերնետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել ընկերության պաշտոնական կայքից կամ «111 օնլայն» պորտալի միջոցով: