2 փետրվարի 2012 - 13:00 AMT
Եգիպտացի քաղաքական գործիչները պահանջում են անվստահություն հայտնել կառավարությանը

Եգիպտոսի տարբեր քաղաքական ուժերի, երիտասարդական, հասարակական շարժումների ներկայացուցիչները, ինչպես նաև նախագահության հավանական թեկնածուները պահանջել են Ժողովրդական ժողովից անվստահություն հայտնել Քամալի ալ Գանզուրիի կառավարութանը Պորտ Սաիդում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, որը 70 մարդու կյանք է խլել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Առավոտյան Կահիրեի «Ալ Ահլի» ՖԱ երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել հեռուստակենտրոնի մոտ: Նրանք պահանջել են կառավարության անհապաղ հրաժարականը:

Պորտ Սաիդում զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ «Ալ Ահլիի» ֆանատները վիրավորանքներով պաստառներ են պարզել տեղական «Ալ Մասրի» ակումբի հասցեին: Ֆուտբոլային խաղի ավարտին, երբ տան տերերը հաղթում էին 3:1 հաշվով, «Ալ Մասրիի» երկրպագուները դուրս են եկել դաշտ ու հարձակվել Կահիրեի թիմի խաղացողների վրա: Արդյունքում 70 ավելի մարդ է զոհվել: Ոստիկանությունը չի կարողացել կասեցնել ֆանատիկոսների գործողությունները: