2 փետրվարի 2012 - 15:00 AMT
ՅՈՒԵՆՍԿՕ-ն սկսում է Համաշխարհային ժառանգությունը պահպանելու մասին հռչակագրի 40-ամյակի տոնակատարությունը

ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է Համաշխարհային ժառանությունը պահպանելու մասին հռչակագրի 40-ամյակի տոնակատարությունը սկսելու մասին: Մեկ տարվա ընթացքում աշխարհով մեկ տեղի կունենան հռչակագրի անդամ-երկրների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներ:

«Համաշխարհային ժառանգությունը էներգիայի անսպառ աղբյուր է: Սա իմաստության և գիտելիքների հիմքն է, որի հիման վրա պետք է կառուցել ապագան: Սա մարդկության երազանքն է՝ միավորված անսովոր բազմազանության մեջ»,- ասել է Բոկովան:

«Ես իմ առաքելությունն եմ համարում ողջ աշխարհում ուժեղացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը»,- ասել է լեգենդար ջազային երաժիշտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Հերբի Հենկոքը: «Այսօր, ինչպես երբեք, աշխարհն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարիքը: Առանց մշակույթի չի առաջանում նույնականություն, առանց կրթության չկա ապագա, առանց հաղորդակցության չկա հասարակություն»: