11 հոկտեմբերի 2003 - 20:12 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՔՎԵԱՐԿԻ ԱՄՆ-ՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը չի հասցնի դուրս գրվել Քլիվլենդի հիվանդանոցից եւ հոկտեմբերի 15-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին երկիր վերադառնա ԱՄՆ-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է BBC գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով` պետության ղեկավարն ընտրություններին կքվեարկի ԱՄՆ-ում: