11 հոկտեմբերի 2003 - 20:57 AMT
ԻՐԱՆԸ ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՎԱՐՏԵԼ ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Իրանի արտգործնախարար Քեմալ Խարազին Թեհրանում հուշագիր են ստորագրել համագործակցության շուրջ: Ինչպես տեղեկացնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, նախկինում ձեռքբերված համաձայնագրի հիման վրա ստորագրված փաստաթղթի համաձայն, Իրանը Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի 2,5 մլն դոլարի չափով` հողմաէլեկտրակայանի շինարարությունն ավարտելու նպատակով: Այդ նախագծի իրականացվում է համապատասխան հայտամրցույթ շահած Իրանի ընկերությունների կողմից: