
Բրիտանական Գաղտնի հետախուզական ՄԻ-6 ծառայությունը չեղյալ է համարել իր բոլոր աշխատակիցների արձակուրդը մինչև Լոնդոնի Օլիմպիական խաղերի ավարտը:
Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ, քանի որ բրիտանական հատուկ ծառայությունները չեն մեկնաբանում իրենց օպերատիվ աշխատանքի ասպեկտները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դա կապված չէ որևէ հատուկ սպառնալիքի հետ, այլ հանդիսանում է երկրում վերջին տասը տարիների ամենազանգվածային միջոցառման մաքսիմալ անվտանգության ապահովման նախազգուշական միջոց: Սպասվում է, որ նման քայլի կգնա նաև ՄԻ-5 Անվտանգության ընկերությունը, որը պատասխանատու է նեքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի համար:
Մինչ այդ նախորդ շաբաթ, բրիտանական մայրաքղաք այցելած Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը հայտարարել է, որ Լոնդոնի Օլիմդիադայի սպառնալիքների մասին ինֆորմացիա ինքը չունի, սկայան դրանում կհամոզվի միայն 2012թ Խաղերից հետո:
Օլիմպիական խաղերի անվտնագության ապահովման համար հիմնականում պատասխանատու են 9 հազար ոստիկաններ` Մեծ Բրիտանիայի 11 տարբեր ոստիկանական ծառայություններից, ինչպես նաև G4S մասնավոր ընկերության 23.5 հազար աշխատակիցներ, ովքեր խոշոր մարզական միջոցառումների ընթացքում զբաղվում են անվտանգության ապահովմամբ: