
Իսպանական » Copa del Sol առաջնության երկրորդ խաղում Դոնեցկի «Շախտյորը» հաղթանակ է տարել նորվեգական «Տրոմսեի» նկատմամբ: Խաղի միակ գոլը 25-րդ րոպեին խփել է Էդուարդոն:
Հաղթանակից հետո «Շախտյորը» 5 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է «Օլեսուննը», որն ունի 4 միավոր:
Դոնեցկի ակումբի հաջորդ խաղը կկայանա փետրվարի 5-ին, «Կոպենհագենի» հետ, որը 4 միավորով 3-րդ հորիզոնականում է: