3 փետրվարի 2012 - 11:44 AMT
Քադդաֆիին սպանած «մարտիկը» պարծենում է իր ավարով

Ռուսական պետական անգլալեզու Russia Today ալիքը տեսանյութ է ցուցադրել, որտեղ նկարահանված մարդը պնդում է թե ինքն է սպանել Մուամար Քադդաֆիին:

Սենաթ էլ Սադիկ էլ Ուրեյբի անունով «մարտիկը» ասում է. «Ես երկու անգամ կրակեցի նրա վրա՝ մեկ անգամ գլխին, հետո մեկ անգամ կրծքին, երբ զինվորները փորձում էին հեռացնել նրան»:

Սենաթ էլ Սադիկ էլ Ուրեյբին պարծենում է իր ավարով՝ Քադդաֆիի արյունոտ վերնաշապիկով ու ոսկե մատանիով, որը նա, իբր, հանել է բռնապետի մատից: Սենաթի հայտարարությունները չեն կարող հաստատվել կամ հերքվել:

Տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղումով՝ http://www.youtube.com/watch?v=79UFRfXfMhk&feature=player_embedded&skipcontrinter=1