9 հոկտեմբերի 2003 - 22:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը եւ Հայաստանի ԱԳՆ քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Աշոտ Ոսկանյանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել արտաքին քաղաքական պլանավորման հարցերի շուրջ: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են միջազգային հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ` ներառյալ իրադրությունը Հարավային Կովկասում: «Զրուցակիցներն արձանագրել են ՄԱԿ-ի կենտրոնական դերի եւ միջազգային իրավունքի ամրապնդմամբ անվտանգ, արդար եւ ժողովրդավարական աշխարհակարգի ձեւավորման հարցում երկու երկրների մոտեցումների նմանությունը», - հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: Ալեքսեյ Մեշկովը եւ Աշոտ Ոսկանյանը հատկանշել են փոխադարձ շահագրգռվածությունը Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ վերլուծական ստորաբաժանումների միջեւ շփումների ընդլայնման մեջ, «ինչը լիովին համապատասխանում է միջազգային ասպարեզում երկու երկների փոխգործակցության ներկա բարձր մակարդակին»: