3 փետրվարի 2012 - 15:32 AMT
Սեյրան Օհանյանը կմասնակցի Աֆղանստանում և Կոսովոյում ռազմական գործողությունների քննարկմանը

Փետրվարի 2-4-ը Բելգիայի Թագավորությունում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթանում է Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափերով նիստերը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն մասնակցելու վերոհիշյալ նիստերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից։