
Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարայանն այսօր մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ:
Շնորահակալություն հայտնելով վստահության համար`քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ իր նախագահության ընթացքում կանի հնարավորը` բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ:
«Թե ճարտարապետությունը և թե շինարարությունը Երևան քաղաքի դեմքն է: Համալսարանի աջակցությամբ մենք կարող ենք պահպանել այդ դիամգիծը: Քաղաքապետարանի համագործակցությունը բուհի հետ հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում ինչպես ուսանողների, այնպես էլ մեր քաղաքի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը: