
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Լիբիայում խոշտանգումներից մահացել է Ֆրանսիայում այդ երկրի նախկին դեսպան Օմար Բերբեշը , հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ նախնական տվյալների, դիվանագետի մարմինը պատված է բազմաթիվ վերքերով, ողերը կոտրված են:
Օմար Բերբեշը ձերբակալվեց Տրիպոլիում Զինտանի աշխարհազորայինների կողմից հունվարի 19-ին, իսկ արդեն հաջորդ օրը նրա մարմինը տեղափոխվեց հիվանդանոց:
Հենց Զինտանում քաղաքացիական պատերազմի ավարտին Լիբիայում ձերբակալվեց Մուամար Քադդաֆիի ամենաազդեցիկ որդին՝ Սեյֆ ալ Իսլամը: Լիբիայի իշխանությունները հրաժարվեցին նրան հանձնել Հաագայի դատարանին: