Ըստ ԱՄՆ-ում հրապարակված պաշտոնական տվյալների, հունվարին երկրում ստեղծվել է 243 000 նոր աշխատատեղ, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին 9 ամիսների համար, հայտնում է BBC-ն:
Զբաղվածության մակարդակը ավելի բարձր է, քան ակնկալվում էր: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ հունվարին այդ ցուցանիշը կկազմի մոտ 150 000:
Գործազրկության մակարդակը նվազել է մինչև 8,3 տոկոս՝ սա նվազագույն ցուցանիշն է վերջին 3 տարում: Դեկտեմբերին գործազրկությունը կազմեց 8,5 տոկոս: Դոու-Ջոնսի ինդեքսը սակարկությունների բացմանը բարձրացել է գրեթե 1 տոկոսով: