4 փետրվարի 2012 - 10:34 AMT
Ռուսաստանում բողոքի զանգվածային ակցիաներ են սպասվում

Շաբաթ օրը Մոսկվայում կանցնեն միանգամից մի քանի զանգվածային միջոցառումներ, որոնց կազմակերպիչները ինչպես գործող իշխանությունների հակառակորդներն են, այնպես էլ կողմնակիցներըԼ Ըստ օդերևութաբանների Մոսկվայում ասյօր 20 աստիճան ցուրտ է սպասվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հանուն արդար ընտրությունների» ակցիան կանցկացվի «նարնջագույն» սպառնալիքի դեմ հանրահավաքին զուգահեռ: Հասարակական կարգը կպահպանեն մոտ 9 000 ոստիկաններ:

Ամենազանգվածայինը հավանաբար կլինի «Հանուն արդար ընտրությունների» ակցիան: Ակնկալվում է 50 հազար մարդու մասնակցություն: