4 փետրվարի 2012 - 12:38 AMT
Թուրքիայում հողին են հավասարեցրել հայկական գերեզմանոցը

Թուրքիայի Մալաթիա քաղաքի հայերի միությունը քաղաքապետարանի թույլտվությամբ սկսել էր վարչական շենքի ու հոգեհանգստյան արարողությունների կատարման համար նախատեսված շինության շինարարությունը հայկական գերեզմանոցի հարևանությամբ:

Սակայն, ինչպես հայտնում է CNNturk-ը, քաղաքապետարանի տեխնիկան ամբողջությամբ քանդել է հայկական գերեզմանոցը: Ըստ քաղաքապետի, կատարվածը աշխատակիցների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև թյուրիմացության արդյունք է: Ըստ նրա, բանվորները պետք է միայն քանդեին շենքի տանիքը: