4 փետրվարի 2012 - 13:24 AMT
Եվրամիությունը խնդրում է Google-ին հետաձգել օգտագործողների անվտանգության նոր քաղաքականության իրագործումը

Եվրամիությունը խնդրել է Google-ին հետաձգել օգտագործողների անվտանգության նոր քաղաքականության իրագործումը: Ավելի վաղ Google-ի այդ որոշումն առաջացրել էր մի շարք մասնագետների քննադատությունը, որոնք գնահատել են դրա ազդեցությունը Google ծառայություններից օգտվողների վրա, գրում է Cybersecurity.ru-ն:

Article 29 աշխատանքային խումբը, որը ներկայացված է տվյալների անվտանգության հարցերով ԵՄ փորձագետների խմբի կողմից, նամակ է ուղարկել Google գլխավոր տնօրեն Լարի Փեյջին: Նամակում խնդրում են ավելի մանրամասն բացատրել փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև նոր համակարգի մի շարք տեխնիկական ասպեկտներ:

Կոնգրեսականների կարծիքով, այդ կերպ օգտագործողները դե ֆակտո կորցնում են իրենց տվյալների վրա վերահսկողությունը:

Google-ը հայտարարել է, որ կպատասխանի եվրոպական նամակին, բայց չի հետաձգի նորմերի կիրառումը, քանի որ «հետաձգումը խնդիրներ կառաջացնի ծառայությունների աշխատանքում»: