«Էշետ Տուրս» և «Արմավիա» ընկերությունները կնքել են պայմանագիր, որի համաձայն արդեն այս տարվա ապրիլին սկսվելու են Իսրայելից Հայաստան ուղիղ չվերթները:
«Արմավիան» հանդես է գալու որպես Իսրայելում բացառիկ ներկայացուցիչ և մտադիր է ավելացնել թռիչքների քանակը: Այսօրվա դրությամբ իրականացվում է շաբաթական մեկ չվերթ, տեղափոխվում է ընդամենը 50 ուղևոր: Թռիչքների քանակն ավելանալու է մինչև շաբաթական երկու անգամ, ավելանալու է նաև ուղևորատեղերի քանակը (130 հոգի):
«Էշետ Տուրսը» նաև պլանավորում է զբոսաշրջային փաթեթներ վաճառել, ներառյալ շրջագայություններ Հայաստանում, միավորված ճանապարհորդություններ Հայաստանում և Վրաստանում, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները: