Բարձրաստիճակ ամերիկացի զինվորական, բրիգադի գեներալ Թերենս Հիլդները, որը ԱՄՆ բանակի տեխնիկական աջակցության ու նախապատրաստման 13-րդ էքսպեդիցիոն կորպուսի հրմանատարան էր, մահացել է անհայտ պատճառով Աֆղանստանում տեղակայված ռազմակայանում:
Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել է ԱՄՆ ռազմական հրամանատարությունը, հաղորդում է MIGnews-ը:
Ըստ հրամանատարության, սա առաջին բարձր զինվորական պաշտոնյան է, որ մահանում է Աֆղանստանում 2001թ. ի վեր, երբ ԱՄՆ բանակը սկսեց այնտեղ «Անպարտելի ազատություն» գործողությունը:
Հավանաբար գեներալը մահացել է բնական պատճառով: