Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի (42-0-0, 26 КО) ու փոքր միջին քաշում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոյի (37-2-0, 30 КО) մենամարտում կարող է խաղարկվել WBC ադամանդակուռ գոտին՝ փոքր միջին քաշում:
Այդ մասին հայտարարել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) նախագահ Խոսե Սուլեյմանը: Բանակցություններ են ընթանում Golden Boy Promotions ընկերության հետ:
Մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լաս Վեգասի MGM Grand արենայում, հայտնում է championat.com-ը: