4 փետրվարի 2012 - 14:39 AMT
Երևանում փետրվարի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 3-ից 6-ի, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 7-ի երեկոյան ժամերին և 8-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ից 8-ին գիշերը կբարձրանա 10-ից 12, ցերեկը` 4-ից 6 աստիճանով: Երևանում փետրվարի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին հնարավոր է թույլ ձյուն: