Կահիրեում և Սուեցում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11 հոգու, ևս 2532 մարդ տուժել է:
ՆԳՆ շենքի մոտ բախումները վերսկսվել են նոր ուժով: Ցուցարարները, պահանջելով պատժել Պորտ Սայիդում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տասնյակ երկրպագուների մահվան մեղավորներին, հրկիզել են մի քանի խանութներ և գրասենյակներ:
Երիտասարդ եգիպտացի արմատականները կոչ են արել առավել ագրեսիվ կողմնակիցներին դադարեցնել հարձակումները և վերադառնալ Թահրիր հրապարակ, հաղորդում է rosbalt.ru-ն: