Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Յան Ցզեչին շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Սիրիայի վերաբերյալ «մարոկկյան» բանաձևի նախագիծը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Հիմնական ուշադրությունը կհատկացվի Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` մի խումբ արևմտյան և արաբական պետությունների կողմից ներմուծված բանաձևի նախագծի քննարկմանը: Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ ԱԽ-ում ռուս-չինական փոխգործակցության մակարդակը և արտահայտվել սիրիայում բռնության անհապաղ դադարեցման ու ներքաղաքական երկխոսության մեկնարկի օգտին:
Նախարարները պայմանավորվել են շարունակել ՄԱԿ ԱԽ-ում սիրիական հարցի վերաբերյալ լայն համակարգումն ու խորհրդատվությունները, որպեսզի Անվտանգության Խորհրդի բանաձևի հավասարակշռված բանաձև մշակեն, որը ճանապարհ կբացեր սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման համար, նշել են ՌԴ ԱԳՆ-ում: