Մոսկվայում ցավում են, որ Սիրիայի վերաբերյալ բանաձևի հեղինակները չցանկացան լրացուցիչ ջանքեր գործադրել և կոնսենսուսի դուրս գալ: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:
Շաբաթ օրը Ռուսաստանն ու Չինաստանը օգտվեցին ԱԽ-ում Սիրիայի բանաձևի վերաբերյալ վետոյի իրենց իրավունքից: Փաստաթղթին կողմ են հանդես եկել Անվտանգության խորհրդի 13 անդամ-երկրներ, դեմ` 2-ը:
Ռուսաստանը մտադիր է շուտափույթ կերպով զբաղվել Սիրիայում իրավիճակի կայունացմամբ` մի շարք ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելով, այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Մոսկվայում կողմ են հանդես գալիս Սիրիայում ԱՊԼ առաքելության գործունեության շարունակությանը և միջսիրիական երկխոսության մեկնարկին:
Նախարարության հաղորդագրությունում ասվում է. «Բոլոր ուժերը պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն միջսիրիական երկխոսության մեկնարկի վրա, պետք է նպաստեն արյունահեղության դադարեցմանը»:
Ռուսաստանի նախագահի հանձնարարականով Սերգեյ Լավրովը և Միխայիլ Ֆրադկովը փետրվարի 7-ին կմեկնեն Սիրիայի մայրաքղաք Դամասկոս` երկրի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման նպատակով: